Արայիկ Խանդոյանը հեռացվել է նիստերի դահլիճից. դատարանը մերժել է միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի երկու պաշտպանների ներկայացրած բողոքը ու նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

«Դատարանը մերժեց պաշտպանների բողոքը և, միաժամանակ, մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Այլ բան չէինք էլ ակնկալում դատարանից»,- դատական նիստի ավարտից հետո այս մասին նշեց Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը։

Նա  տեղեկացրեց, որ նիստերի դահլիճից հեռացվել է Արայիկ Խանդոյանը:




Լրահոս