
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացրած միջնորդությունը՝ մեկ միլիոն գրավի դիմաց Եղնուկյանին ազատելու վերաբերյալ:
Նա տեղեկացրեց, որ Եղնուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել և նրա երեք կետերին ավելացել է նաև չորրորդը: Հիշեցնենք, որ արդեն երկու ամսից ավելի է, ինչ Կարո Եղնուկյանը գտնվում է անազատության մեջ: