
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ մինչ խորհրդարանում քննարկվում էր Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի հարցը, երկու ՀՀԿ-ական պատգամավոր`Արտակ Սարգսյանը`ՍԱՍ-ի Արտակ, ու Սյունիքի տարածաշրջանից ընտրված Արմեն Կարապետյանը անհաղորդ դահլիճում կատարվողին, զբաղված էին ավելի կարևոր գործով: «»
Նրանք շրջել էին իրենց բազկաթոռները այնպես, որ դեմ հանդիման լինեն և տպավորությունն այնպիսին էր, որ նստած սրճարանում իրենց սուրճն են վայելում: Ի դեպ, կոնկետ այս պատգամավորները ԱԺ նիստերից թռնում են օրակարգի հաստատումից հետո, բայց երեկ նրանք ստիպված էին այդ կերպ ժամանակ մեռցնել, սպասելով ԿԸՀ նախագահի ընտրությանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: