Բալոտելիի կարմիր քարտը չեղյալ է համարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Լորյան»-ի հետ խաղում «Նիս»-ի հարձակվող Մարիո Բալոտելին կարմիր քարտ էր ստացել: Ֆրանսիական ակումբը բողոք էր ներկայացրել 2-րդ դեղին քարտի համար, իսկ հայցն էլ բավարարել:

«Մրցավարն անկեղծացել է՝ ասելով, որ սխալվել է: Պրոֆեսիոնալիզմ է, ինչը վերականգնում է արդարությունը»,- նշել է Լիգա 1-ի նախագահը:

Իսկ դա նշանակում է, որ իտալացի ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել 8-րդ տուրի՝ Լիոնի «Օլիմպիկի» հետ հանդիպմանը:




Լրահոս