Դիեգո Լոպեսը` «Լիվերպուլ»-ի հետաքրքրությունների կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը հայտնվել է «Լիվերպուլ»-ի հետաքրքրությունների կենտրոնում. տեղեկացնում է Calciomercato-ն:

Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է ձեռք բերել Լոպեսին, ով հիմնական տեղի համար պայքարում պարտվում է 16-ամյա Ջանլուիջի Դոնարումեին:

Աղբյուրի տվյալներով` «Լիվերպուլ»-ը պատրաստ է գործարքի մեջ ներառել Մարիո Բալոտելիին, ով իտալական ակումբում վարձակալական հիմունքներով է հանդես գալիս:

Լոպեսի հետ առկա պայմանագիրը նախատեսված է մինչ 2018-ը, իսկ նրա վարձատրությունը կազմում է 2,5 մլն եվրո:




Լրահոս