ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՄԱՅՐԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ամենագեղեցիկ կին է համարվել «Վիագրա» խմբի նախկին երգչուհի Վերա Բրեժնեւան: Տարբեր սոցիալական հարցումների շնորհիվ նա գլխավորել է ամենագեղեցիկների ցուցակն ու արժանացել այդ պատվին: Երբ  Վերան իմացել է իր հաղթանակի մասին, այնքան հուզված է եղել, որ  չի կարողացել արտահայտվել: Հետո նոր հավաքել է իրեն, բարձրացել բեմ, շնորհակալություն հայտնել ծնողներին` իրեն ծնունդ տալու համար, ապա իր ամուսնուն ու երկրպագուներին: Երգչուհու խոսքերով` գեղեցկությունն ամենեւին արտաքինի մեջ չէ: Նշենք նաեւ, որ Վերա Բրեժնեւան ակտիվ գործունեություն է ծավալում ոչ միայն երգարվեստում, այլեւ կինոյում, բայց այդ ամենի հետ մեկտեղ նա չի դադարում հոգատար մայրիկ լինել իր երկու դստրիկների համար: «Ընտանիքն ինձ համար ամենաառաջին տեղում է»,-ավելացրել է երգչուհին:




Լրահոս