«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարությունն այս տարի անկացվում է այսօր՝ հոկտեմբերի 8-ին, «Երեւան՝ արևի քաղաք» կարգախոսով:
Այսօր Երևանի հրապարկներում, զբոսայգիներում եւ բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն համերգային ծրագրեր՝ ռոքի, ջազի, դասական երաժշտության սիրահարների համար:
«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից պուրակում (Խաչքարերի պուրակ) կտեղակայվի ազգային բեմահարթակը, որտեղ սկզբում հանդես կգան ազգային փոքրամասնությունները, ապա՝ հայկական ազգագրական երգի-պարի համույթները:
Հոկտեմբերի 8-ին երթեւեկությունը մայրաքաղաքում էապես չի դադարեցվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն Էրեբունի փողոցը եւ Աբովյան փողոցի մի հատվածը: