Տաք գլխով արագ դատի են տվել. մոնտաժող Հայկ Բարսեղյանը՝ ոստիկանության մասին (տեսանյութ) aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է, որ SOS հաղորդման օպերատոր, մոնտաժող Հայկ Բարսեղյանի համոզմամբ, SOS-Ի 11-րդ թողարկումից վիրավորված ոստիկանները դատարան հայց ներկայացնելիս շատ են շտապել: «Տաք գլխով արագ դատի են տվել՝ առանց հետազոտելու հաղորդման արտադրման գործընթացը: Նախ` պետք է սկսեմ նրանից, որ հաղորդումը Հայաստանում գրանցված չէ, այն Ամերիկայում գրանցված հաղորդում է, ենթարկվում է այնտեղի կանոններին ու օրենքներին:

Մեր հաղորդման արտադրման գործընթացը շատ խառն է, օրինակ` սցենարիստը գրում է այն տեքստը, որը Վիլենը պետք է վերարտադրի իր բերանով, դրանից հետո այն գալիս է մոնտաժային փուլ: Նկարահանումների ժամանակ Վիլենը կարող է համ ինձ, համ մյուսներին վիրավորել իր խոսքի մեջ, դեպքեր կան, երբ որ սցենարով նախատեսված է այդ արտահայտությունները տեղադրել հաղորդման մեջ, դեպքեր կան, երբ ես անձամբ եմ որոշում այդ արտահայտությունները տեղադրել: Հաղորդման ուղերձի մեծ մասը իմ որոշելիքն է»,- ասաց SOS հաղորդման օպերատոր, մոնտաժող Հայկ Բարսեղյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուրուր կայքում:

Տեսանյութը` Ազատություն TV-ի:

 




Լրահոս