Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում անձն իրավունք ունի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞ր դեպքում անձն իրավունք ունի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել: Ցանկանում եմ ծանոթանալ նաեւ տարկետման կարգին:

Նարինե Հովհաննիսյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է՝
գ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին՝ հանվելով զինվորական հաշվառումից.
գ այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
գ քաղաքացին կառավարության որոշմամբ.
գ մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին.
գ գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին.
գ եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրվում է ընտանեկան դրության կապակցությամբ, ուսումը շարունակելու նպատակով եւ առողջական վիճակի պատճառով:




Լրահոս