
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ վիզաների չեղարկման շուրջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Ռուսաստանը վիզային սահմանափակումներ էր մտցրել:
«Ինչպես դուք գիտեք, մինչ ճգնաժամը մեր երկու պետությունների քաղաքացիները կարող էին ճանապարհորդել առանց վիզաների: Առանց վիզային հարաբերությունները ձեռնտու են և՛ տուրիզմին, և՛ առևտրին, և՛ ընդհանուր առմամբ երկու երկրներին»,-հայտարարել է Զեյբեկչին:
Նրա խոսքով՝ առևտրա-տնտեսական հարաբերությունների վերականգնման համար Ռուսաստանը պետք է չեղարկի ավելի վաղ սահմանված պատժամիջոցները: