ՌԴ ՊՆ-ն գաղտնիք չի համարում Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Համակարգերի տեղակայումից ոչ ոք գաղտնիք չի ստեղծել»,-ասել է նա:
Կոնաշենկովի խոսքով՝ ամերիկացիների արձագանքը երկար սպասեցնել չտվեց: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հավաստիացրել է, որ հետագայում ևս ռազմական պատրաստվածության շրջանակներում հրթիռային համակարգեր կտեղակայվեն:
Ավելի վաղ Լեհաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ երկրի զինված ուժերը պատրաստվածության մակարդակում են գտնվում Ռուսաստանի գործողությունների պատճառով: