Հարց քաղաքացիներից` եթե քաղաքացին երկու անգամ վիրահատվել է, որից հետո ձեռք է բերել հիպերտոնիա, այժմ որևէ թոշակ կարո՞ղ է ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ . 56 տարեկան եմ, երկու անգամ վիրահատվել եմ, որից հետո ձեռք եմ բերել հիպերտոնիա: Ուզում եմ իմանալ` որեւէ թոշակ կարո՞ղ եմ ստանալ: Միայնակ եմ, եկամուտ չունեմ, չեմ աշխատում:

Անժելա Պողոսյան, 56 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Քանի որ տիկին Անժելան 56 տարեկան է, աշխատանքային կենսաթոշակ չի կարող ստանալ: Եթե առողջական վիճակի պատճառով ունի աշխատունակության կորուստ, կարող է դիմել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով` հաշմանդամության խումբ եւ համապատասխանաբար` հաշմանդամության կենսաթոշակ ստանալու համար: Եթե եկամտի այլ աղբյուր չունի, միայնակ է ապրում, կարող է դիմել սոցիալական ծառայությունների տարածքային մարմին` «Փարոս», եւ փաստագրվել: Եթե ընտանեկան նպաստի համակարգ ընդգրկվելու համար միավորները չհերիքեն, ապա հնարավոր է` նշանակվի հրատապ օգնություն: Եթե աշխատելու հնարավորություն եւ ցանկություն ունի, խորհուրդ ենք տալիս դիմել «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային մարմին եւ գրանցվել որպես գործազուրկ կամ աշխատանք փնտրող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարճ ասած` հայկական ավանդական քաշքշուկը պատրաստ է, բայց չէ՞ որ քաղաքացին պարզ ներկայացնում է, որ իր առողջությունն այս ամենի համար չի բավարարում: Եւ ուրե՞մն…

 




Լրահոս