
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհանդիպի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, փոխանցում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Մոտ ժամանակներս մենք կհանդիպենք Մեդվեդևի հետ: Մենք նման որոշում ենք ընդունել հեռախոսազրույցի ընթացքում: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մեր հարաբերությունները կզարգանան նաև հետագայում»,-ասել է Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ «անհնար է ամեն ինչ մեկ օրում վերականգնել, անհրաժեշտ է ամեն ինչ անել քայլ առ քայլ»:
Նա նաև հավելել է, որ ներկա պահին հանդիպման նախապատրաստման աշխատանքներ են տարվում: