Shame.am կայքի տնօրենի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հրապարակել էինք, որ shame.am կայքի տնօրեն Արտյոմ Խաչատրյահը մեղադրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին այն բանում, որ վերջինիս մարդիկ նրան ծեծի են ենթարկել: ArmLur.am-ը դիմեց ՀՀ Գլխավոր դատախազություն` տեղեկանալու, թե այս հայտարարությունից հետո ինչ զարգացումներ են առկա:

Ի պատասխան մեր հարցման , Գլխավոր դատախազությունից տեղեկաղանք, որ . «Արամյանց» ԲԿ-ից ստացված ահազանգի, Արտյոմ Խաչատրյանի` քթոսկրի կոտրվածք ստանալու պատճառնելի վերաբերյալ հայտարարության, ապա նաև իրավապահներին տված բացատրության, ինչպես նաև 08.10.2016թ. «Hraparak.am» կայքում տեղ գտած «Արտյոմ Խաչատրյանին դաժան ծեծի՞ են ենթարկել» վերնագրով հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` Ա.Խաչատրյանի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը և դեպքի հանգամանքները պարզելու համար:




Լրահոս