Տարոն Մարգարյանը պարգևատրել է շախմատի «Երևան օփեն» միջազգային մրցաշարի հաղթողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի շախմատի միջազգային բաց մրցաշարի՝ «Երևան օփեն»-ի հանդիսավոր փակման արարողությանը: Հարկ է նշել, որ առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստներ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ:

«Երևան օփեն» միջազգային մրցաշարի հաղթողներին պարգևատրել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Ըստ այդմ, հոկտեմբերի 1-ից 10-ը անցկացվող մրցաշարի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, երկրորդը՝ Ռուսաստանը ներկայացնող միջազգային գրոսմայստեր Պավել Սմիրնովը և երրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան ներկայացնող միջազգային գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին:
Մրցաշարի շրջանակում, բացի հիմնական մրցանակներից, սահմանվել էին նաև հատուկ մրցանակներ` տարբեր անվանակարգերում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս