Հարց քաղաքացիներից` դիմում-հայտում նշված որևէ մասնագիտությամբ ընդունված դիմորդն իրավուքն ունի՞ մասնակցել հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ՝ ասեք՝ դիմում-հայտում նշված որեւէ մասնագիտությամբ (ըստ հայտերի հերթականության) ընդունված դիմորդն իրավուքն ունի՞ մասնակցել հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

Մերի Քոսյան (28 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չի կարող։ Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել վճարովի լրացուցիչ տեղերի մրցույթին` այդ մասին նախապես նշելով դիմում-հայտում: Լրացուցիչ մրցույթով ընդունվածները չեն կարող օգտվել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 6-րդ կետով նախատեսված` ուսման տարեկան վարձի փոխհատուցման, իսկ տղաները` նաեւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով նախատեսված` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու արտոնություններից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, 2014/2015թթ․ ուս. տարում Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար նշենք, որ անցած՝ 2013/2014 թվականների ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922:




Լրահոս