![](https://armlur.am/wp-content/uploads/2016/10/3817916c848998501c27a6fed427c4d2__1440x.png)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր» հրթիռազենիթային համակարգեր տեղակայելով, հետևում է իր սովորական վարքագծին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այժմ ես տեսնում եմ, որ նրանք Կալինինգրադում «Իսկանդեր»-ներ են տեղակայում: Այդ ամենը համապատասխանում է պահվածքին, որը մենք տեսնում ենք արդեն երկար տարիներ»,-հայտարարել է Ստոլտենբերգը գերմանական Փասաու քաղաքում համաժողովի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն «Իսկանդեր»-ների տեղակայման շուրջ ստեղծված իրավիճակը: