Կալինինգրադում հայազգի քրեական հեղինակություն է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալինինգրադում բազմաթիվ վնասվածքներից զոհվել է քաղաքի 54-ամյա բնակիչ:

Մայիսի 14-ի գիշերը Կալինինգրադի Շտապ օգնության հիվանդանոցի ընդունարան է բերվել արյունաքամ եղած մի տղամարդ՝ կրծքավանդակի, որովայնի, ձախ ուսի բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով: Կես ժամ անց հիվանդը մահացել է. հայտնում է «Комсомольская правда в Калининграде»-ն:

Ենթադրվում է, որ տղամարդը դանակահարվել է Լենինգրադսկայա փողոցի վրա գտնվող տներից մեկի մոտակայքում: Ոստիկանությունն իրականացնում է կատարվածի քննությունը:

Ինչպես հայտնի է դաձել armlur.am-ին, սպանվածը տեղի հայազգի քրեական հեղինակություններից է:




Լրահոս