Ի սկզբանե գիտեին, որ կրված են, դրա համար գոռում-գոչում էին. Սամվել Դարբինյանը` քաղաքապետի ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանից փորձեց պարզել, թե ինքը տեղյակ է՝ավագանու 4 անդամներից ով է «վաճառել» իր ձայնը և քվեարկել Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին:

«Գիտեք, պարտվողներն իրենց ահից էին գոռում-գոչում: Ի սկզբանե գիտեին, որ կրված են, դրա համար գոռում-գոչում էին, ադքան բան: Եղավ այն, ինչ պիտի լիներ: Ես քաղաքապետարանում էի ու հետեւում էի, եւ հանրապետականը բարձր մակարդակ պահելով անցկացեց ընտրությունները: Ոչ մեկ չի վաճառվել. նրանք հենց վանաձորի քաղաքացիներ էին եւ իրենց ճիշտ քաղաքապետին ընտրեցին»,- պատասխանեց Դարբինյանը:




Լրահոս