ԱԺ-ում խորհրդարանական լսումներին քննարկվել էին ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» գործող օրենքը, կարծես, թե հնացել էր և չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին, ուստի անհրաժեշտութնուն է առաջացել դա ենթարկել փոփոխության:
«Այն տարբերակը, որը այսօր քննարկվում է Ազգային ժողովում, լայն կոնսեսուսի արդյունք է, որը ձևավորվել է քաղաքացիկան հասարակության ինսիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասաց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ այն լավագույնս արտահայտում է Հայաստանի իրականությունը և Հայաստանի շահերը:
«Ամբողջությամբ համաձայնության արդյունք է դա, բոլոր լուծումներով` թափանցիկություն, ինքնուրունություն, անկախություն ապահովվելու տեսակետից»,-եզրափակեց Ա. Զեյնալյանը: