
ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կզինի քրդերին, փոխանցում է Reuters-ը:
Այդ մասին Քլինթոնը հայտարարել է հեռուստադեբատների ընթացքում:
«Քրդերը մեր բարեկամներն են Սիրիայում և Իրաքում»,-հավելել է նա:
Այդ սենսացիոն հայտարարությունից հետո Քլինթոնին քննադատել է Թուրքիայի կառավարությունը: