Յոգուրտը համարվում է առողջարար, և մարդկանց 30%-ն այն օգտագործում է հատկապես աշխատանքի վայրում` որպես թեթև սնունդ:
Սակայն մասնագետները հաստատում են, որ յոգուրտների մեծ մասը, որոնք այսօր վաճառվում են խանութներում, որևէ ընդհանրություն չունեն «դասական» յոգուրտների հետ և կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը:
Փորձագետների խոսքով՝ յոգուրտ կարելի է անվանել այն մթերքը, որում կա միկրոֆլորան վերականգնող երկու բակտերիա. Lactobacillus bulgaricus (բուլղարական ցուպիկ) և Streptococcus thermophilus (տերմոֆիլ ստրեպտոկոկ):
Սակայն այսօր վաճառվում են յոգուրտներ, որոնք պարունակում են շաքար, կոնսերվանտներ և նման այլ հավելումներ: Այս մասին գրում է Foodnews-press ամսագիրը:
Մասնագետները հիշեցնում են, որ շաքարի ավելցուկը կարող է շատ հաճախ աննկատ հանգեցնել ավելորդ քաշի, իսկ ծայրահեղ դեպքերում՝ դիաբետի առաջացմանը:
«Քաղցր և յուղային յոգուրտները, առավել ևս մրգերի հավելմամբ, ծանրաբեռնում են օրգանիզմը»,-պարզաբանում են փորձագետները:
Յոգուրտների ընտրության դեպքում նրանք խորհուրդ են տալիս կանգ առնել «դասականների» վրա ՝ առանց շաքարի և հավելումների: