Հարց քաղաքացիներից` ժամանակավոր թափուր պաշտոններում ընտրված թեկնածուի հետ ի՞նչ կարգով է աշխատանքային պայմանագիր կնքվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով եւ ի՞նչ ժամկետներում է ժամանակավոր թափուր պաշտոններում ընտրված թեկնածուի հետ կնքվում ժամկետային աշխատանքային պայմանագիր:

Սահակ Մխիթարյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընտրված թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները ստանալուց հետո եռօրյա ժամկետում, ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվում երեք հավասարազոր օրինակից, որի առաջին օրինակը պահվում է համապատասխան մարմնում, երկրորդը եռօրյա ժամկետում ներկայացվում է Խորհուրդ, իսկ երրորդը նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է պայմանագիրը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղծառության կադրերի ռեզերվում գրանցվելուց հետո անձին (քաղծառայողին) 5-օրյա ժամկետում տրամադրվում է գրանցման թերթիկ: Գրանցված անձը յուրաքանչյուր շաբաթ կարող է ծանոթանալ ժամանակավոր թափուր պաշտոնների հայտարարություններին՝ ուշադրություն դարձնելով ժամանակավոր թափուր պաշտոնների համար առաջադրված պահանջներին, ժամկետներին եւ դիմումների ներկայացման վերջնաժամկետներին:




Լրահոս