Սպարտակ Քալաշյանի մահվան գործով կալանավորվել է նրա ծառայակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում մարտական դիրքերում զինակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով մահացած Սպարտակ Քալաշյանի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Ըստ մեղդրանքի՝ Սպարտակ Քալաշյանի ծառայակից Հրայր Բարեյանը մարտական հերթապահության ժամանակ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով հրազենային վիրավորում է հասցրել ծառայակից Սպարտակ Քալաշյանին, որի հետանքով վերջինը մահացել է։

Հրայր Բարեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը։

Նա կալանավորվել է։




Լրահոս