Հերմինե Նաղդալյանն ու Պիեդրո Ագրամունտը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի և ԵԽԽՎ նախագահ Պիեդրո Ագրամունտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Վեհաժողովի աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցերը, քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները , համագործակցության եզրերը , ԵԽԽՎ-ում շրջանառվող նախաձեռնությունների ընթացքը:

Գոյություն ունեցող ավանդույթի համաձայն, ըստ որի ընդունված են Վեհաժողովի նախագահների այցերը անդամ երկրներ, ԵԽԽՎ գործող նախագահը ևս ցանկություն է հայտնել այցելել Հայաստանի հանրապետություն: .
Պիեդրո Ագրամունտը նաև տեղեկացրել է , որ պատրաստվում է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև շփումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալ և քննարկել ԵԽԽՎ աշխատանքները առավել կառուցողական հունով տանելու հնարավորությունները::

Հերմինե Նաղդալյանը զրույցի ընթացքում նշել է, որ, իհարկե, վերջին շրջանում ԵԽԽՎ-ում կատարվող գործընթացները , նոր նախաձեռնությունները շատ կարևոր են և իրենց ազդեցությունը թողնում են ողջ վեհաժողովային գործընթացների վրա, և այդ իմաստով, անշուշտ, էական են ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունները , ամեն դեպքում, հայկական կողմը ակնկալում է ԵԽԽՎ նախագահի .առավել անկողմնակալ , հավասարակշռված և անաչառ մոտեցումները , ինչը կնպաստի, առաջին հերթին, Վեհաժողովի աշխատանքների արդյունավետությանը և մթնոլորտի բարելավմանը: Կողմերը համաձայնել են անդրադառնալ բարձրացված հարցերին գալիք տարվա հունվարյան նստաշրջանում:




Լրահոս