Վրաերթ Սեբաստիայի փողոցում. տուժածի առողջական վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին, ժամը 06.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ Երևան Սիթի սուպերմարկետի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 141/5 հասցեի մոտակայքում ՎԱԶ-2109 մակնիշի 03 OO 459 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. Վ. Ղ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, ով մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:




Լրահոս