
Հայաստանի նոր բալիստիկ հրթիռները ցնցեցին ողջ տարածաշրջանը, գրում է ամերիկյան ռազմա-քաղաքական վերլուծական The National Interest պարբերականը՝ հիշեցնելով Հայաստանի կողմից ռուսական «Իսկանդեր» նորագույն օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի ձեռքբերման մասին:
«Հայաստանին «Իսկանդեր»-ներ տրամադրելով՝ Մոսկվան ձգտում է հասնել երկու հիմնական նպատակի. նախ, վերականգնել երկու երկրների միջև ուժերի բալանսը՝ կապված Բաքվին ռազմատեխնիկայի վաճառքի պատճառով հայ հասարակությունում հակառուսական տարամադրությունների հետ, և, երկրորդ հերթին, Մոսկվան ցանկանում է Հայաստանում ամրապնդել իր քաղաքական հեղինակությունն ու շարունակել Ադրբեջանին և Իրանին զինտեխնիկայի տրամադրումը»,-ասվում է հոդվածում:
Նշվում է նաև, որ «Իսկանդեր»-ների հետ կապված ինտրիգը կարող է փոխել տարածաշրջանի ռազմա-քաղաքական դրությունը: