Որքան ունեցվածք ունի Արմեն Ամիրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և գույքի մասին հայտարարագիրը:

Նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ նորանշանակ նախարարը, պաշտոնը ստանձնելու դրությամբ, ունի հինգ անհատական բնակելի տուն, յոթ հողամաս, հասարակական նշանակության երկու շինություն և NISSAN ALTIMA 2.5 մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու դրությամբ Ամիրյանն ունի 12 մլն դրամ և 45 հազար դոլար: 2015 թվականին Ամիրյանը վաստակել է 3 մլն դրամից ավել գումար, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և վարձակալության դիմաց ստացված գումարներից:




Լրահոս