Հարց քաղաքացիներից` ի՞նչ իրավական ակտերով է առաջնորդվում բժշկասոցիալական փորձաքննական մարմինը, երբ անձին հաշմանդամության կարգ է սահմանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ իրավական ակտերով է առաջնորդվում բժշկասոցիալական փորձաքննական մարմինը, երբ անձին հաշմանդամության կարգ է սահմանում: Եվ կցանկանայի իմանալ, եթե անձը ՀՀ քաղաքացի է, սակայն հաշվառում չունի, ապա նման դեպքերում ի՞նչ կարգով է իրականացվում նրա բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը:

Հայկուհի Գասպարյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գասպարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննական մարմինները անձին հաշմանդամ են ճանաչում համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման եւ ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկաuոցիալական փորձաքննության ժամանակ oգտագործվող դասակարգիչները եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման դրույթների:

Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության՝ ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշմադամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:




Լրահոս