Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում է հնարավոր բուհի ընդունելության քննությունների ժամանակ հայոց լեզվի փոխարեն քննությունը հանձնել այլ լեզվով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքում է հնարավոր բուհի ընդունելության քննությունների ժամանակ հայոց լեզվի փոխարեն քննությունը հանձնել այլ լեզվով:

Լուիզա Իսախանյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Իսախանյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում հայոց լեզվից եւ գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ ռուսաց լեզվից եւ գրականությունից գնահատական չունեցողները՝ որեւէ օտար լեզվից՝ գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն):

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալներով 2009թ. պետական դպրոցները եղել են 1404-ը, իսկ 2015թ. դրանց թիվը կազմել է 1391: Դպրոցներից 453-ը հիմնական են, 109-ը՝ ավագ, 17-ը՝ վարժարան, 811-ը՝ միջնակարգ: 2009թ. դպրոց հաճախել է 386.954 աշակերտ, իսկ 2014-ին աշակերտների թիվը նվազել է՝ կազմելով 352.029:




Լրահոս