
Այսօր Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր գյուղ թաղամասում հրթիռակոծվել է «Սիս» ազգապատկան համալիրի 3-րդ շենքի հետնամասը, ինչի հետևանքով վիրավորվել է սիրիահայ Լետա Կյուլուզյանը, ով տեղափոխվել է Ալ-Րազի հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին հայտնում է arevelk.am-ը:
Ըստ կայքի՝ հրդեհ է բռնկվել Սուլեյմանիեում, ինչի հետեւանքով Սուլեյմանիե եւ Վիլլաներ շրջաններում գտնվող հայկական վարժարանների աշակերտները տեղափոխվել են ստորգետնյա դասասենյակներ։