«Փորձելու եմ դառնալ ՄՕԿ-ի ղեկավար խորհրդի անդամ». Գագիկ Ծառուկյանը՝ իր ապագա ծրագրերի մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «

Չեմ մտնելու քաղաքական դաշտ, կենտրոնանալու եմ ՀԱՕԿ-ի եւ ՄՕԿ-ի վրա, փորձելու եմ դառնալ ՄՕԿ-ի ղեկավար խորհրդի անդամ՝ մտերիմներին ասել է Գագիկ Ծառուկյանը, նաեւ հասկացնելով, որ քաղաքական դաշտ վերադառնալու համար ոչ թե «մասսաների խնդրանքին», այլ «նախագահ ջան»-ի խոսքին է սպասում: Իսկ նախագահը դեռ ոչինչ «չի ասել»,- տեղեկացնում են մեր աղբյուրները: Ընդ որում, Ծառուկյանը շեշտել է նաեւ, որ իր եւ նախագահի հարաբերություններն աննախադեպ ջերմ են. «Եթե առաջ արանքում լիքը մարդ կար, հիմա շփվում ենք ուղղակի, ու ոչ մեկը չի խանգարում»:

Ի դեպ, որքան էլ ԲՀԿ-ն թե քաղաքական, թե ֆինանսական առումով «կարոտում» է Գագիկ Կոլյայիչին, Հովիկ Արգամիչի եւ Կոլյայիչի հարաբերությունները միանշանակ չեն: Դեռ խորհրդի հայտնի նիստից հետո խնամիներն ընդհարվել էին, եւ Ծառուկյանն ուլտիմատումի նման մի բան էր ներկայացրել Հովիկ Աբրահամյանին. կամ ինձ հետ ես ու դիմում ես գրում վարչապետի պաշտոնից, կամ իրենց հետ ես: Հովիկ Աբրահամյանն ասել էր` չէ: «Ես հո Գագիկ Ջհանգիրյանը չէի՞, որ վեր կենայի-գնայի Տեր-Պետրոսյանի միտինգին»,-  բացատրել էր նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս