Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած երեխաները Երևան էին մեկնում մրցումների մասնակցելու համար. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած երեխաները Երևան էին մեկնում մրցումների մասնակցելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի կառավարությանը:

«4 երեխա Ռոստովի շրջանի բնակիչ է, նրանք Երևան էին մեկնում մրցումների մասնակցելու համար: Երկուսի վիճակը ծանր է, մյուս երկուսի վիճակը՝ միջին ծանրության: Զոհվածների թվում մեկ կին և 4 տղամարդ կա, նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ էին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հիվանդանոցներում 9 մարդ է մնում, որոնց թվում՝ 5 մեծահասակ և 4 երեխա: Հանրապետության կառավարությունում նշել են, որ տուժածների թիվը հասել է 27-ի:




Լրահոս