Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստին ներկա է նաև Կարո Եղնուկյանը: Նշենք, որ նիստերի դահլիճում Եղնուկյանի հարազատներից զատ ներկա են նաև ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեսակցությունների արգելանքն իրավաչափ չէ, և հարկավոր է բեկանել այդ որոշումը:
Լիլիթ Շաբոյան