ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը
– Պարոն Կռիլով, վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածություն է նկատվում, ինչպիդսին պետք է լինի Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը:
– Հիմա շատ բարդ ժամանակաշրջան է, որովհետև Ադրբեջանում հանրաքվե է տեղի ունեցել: Ադրբեջանի իշխանությունների հանձնարարականներն այս առումով կատարված են: Մինչ այդ դա զսպող հանգամանք էր հանդիսանում Ադրբեջանի գործողությունների համար, որոնք կարող են օգտագործվել Հայաստանում իրավիճակի սրացման համար: Հայաստանում իրավիճակն այլ է, քանի որ խորհրդարանական ընտրություններ են սպասվում, ներքաղաքական իրավիճակում կարող են սրացումներ անել և այս իրավիճակում Ադրբեջանը երկու ճանապարհ ունի. խաղալ այդ սրացման վրա և այդ ամենով Հայաստանում էլ ավելի սրել իրավիճակը, կամ երկրորդը` հաշվարկելով, որ Հայաստանում ներքաղաքական առումով կարող է անկայունություն լինել , սպասել : Հենց այդ ամենից էլ կախված կլինի Ղարաբաղյան կոնֆլիկտի հետագա հարցը. այն կգնա սրացման ճանապարհով, թե այն դադարը, որն այժմ կա, կպահպանվի:
– Օրեր առաջ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալիս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ «Մինսկի խումբը, և մասնավորապես Ռուսաստանը ցանկանում են Հայաստանի զինված ուժերի դուրս բերում Ադրբեջանի օկուպացված հինգ շրջաններից»: Ռուսաստանն իսկապես դա՞ է ցանկանում:
– Թուրքիայի ԱԳ նախարարը խոսում է Ռուսաստանի դիրքորոշման մասին և արդեն դա մեծ կասկած է հարուցում: Թուրքիան չի մտնում ԵԱՀԿ Մինսկիի խմբի մեջ և, ամենայն հավանակությամբ, դա քարոզչական հնարք է, որը գործադրվել հստակ նպատակներով, այն է` բացասական ազդեցություն ունենալ հայ հասարակության վրա և որքան հնարավոր է խորացնել այն անհամաձայնությունները, որոնք կարող են լինել Հայաստանի, Ռուսաստանի և Մինսկի խմբի միջև: Այստեղ միանգամայն բնական է, որ այն, որ այսպիսի խոսքեր արտաբերում է Թուրքիայի ներկայացուցիչը, այլ ոչ թե այն երկրների ներկայացուցիչները, որոնց անունից նա հանդես է գալիս, դա նոնսենս է: Այդ պատճառով, նա կարող է ինչ-որ բաներ ասել, սակայն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում արտահայտել չի կարող:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան