Ներդրողներին խանգարում է Ղարաբաղում տիրող իրավիճակը. ռուս քաղաքագետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Դմիտրի Ռադիշեվսկին:

– Պարոն Ռադիշեվսկի, վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հատվածում իրավիճակի սրացում է նկատվում: Ի վերջո, ի՞նչ է պետք անել այս կոնֆլտիկի լուծման համար:

– Այն պատմական շատ խորը արմատներով կոնֆլիկտ է: Ես հիմա հանդես չեմ գա որպես պատմաբան կամ քաղաքագետ, այլ կներկայացնեմ մի քանի ներդրողների տեսակետը: Նրանք ասում են, որ ներդրումները սիրում են անվտանգություն: Ներդրողներին խանգարում է Ղարաբաղում տիրող իրավիճակը, քանի որ այն շարունակում է պայթյունավտանգ մնալ: Այն կարելի է պահել սառեցված և այդպես չվանել նաև ներդրողներին: Երբ տեղի են ունենում սրացումներ, ինչպես եղան ապրիլին, դա վախեցնում է ցանկացած ներդրողի, քանի որ նրանք մտածում են` եթե պատերազմ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչ կլինի:

– Այսինքն` ապրիլյան պատերազմից հետո պե՞տք է ակնկալել ներդրումների էլ ավելի նվազում:

– Դա իհարկե վախեցրել է ներդրողներին, սակայն քաղաքական գործընթացները շարունակվում են, կողմերը հասկանում են, որ իրավիճակի սրացումը ձեռնտու չէ ոչ ոքին , ներդրողներն արդեն վերադառնում են և այսպիսի ֆորումները դրա ապացույցն են: Հայաստանի լհետ լուրջ նախագծեր են քննարկվում և արդեն Ղարաբաղի հարցով անհանգստությունը երկրորդ պլան է մղվում, ամեն ինչ հանդարտվում է: Ներդրողները հույս ունեն, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը կվերադառնա սառեցված վիճակին: Երկրորդ հարցը, որն անհանգստացնում է ներդրողներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են, որովհետև փակ սահմանները ևս անհանգստացնող են: Ներդրողները հասկանում են հայկական կողմի պատմական ճշմարտության հասնելու ձգտումը: Ղարաբաղի հարցից ավելի բոլորին հետ է պահում բյուրոկրատիան, հարկերը, տուրքերը, որոնք կան բոլոր երկրներում: Արևմուտքի ներդրողների համար դեռևս հարմարավետ չէ ԵՏՄ-ի երկրներում բիզնես գործունեություն ծավալելը հենց այդ շատ բարձր հարկերի և տուրքերի պատճառով: Այստեղ գնդակը գտնվում է հայ քաղաքալան գործիչների դաշտում, ոչ թե տնտեսագետների:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս