Անգլիայի Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի առաջնության՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի մրցանակներին արժանացել են «Լիվերպուլ»-ը գլխավորող Յուրգեն Կլոպն ու «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Սոն Հյոն Մինը:

Պրեմյեր լիգայի կայքը հայտնում է, որ նախորդ ամիս Մինը դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա առաջին ասիացի ֆուտբոլիստն է, որը ճանաչվում է Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը: Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլը» սեպտեմբերին հաղթել է «Լեսթերին» (4:1), «Չելսիին» (2:1) ու «Հալ Սիթիին» (5:1):




Լրահոս