
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Իսպանիայի առաջնության՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Նախորդ ամիս Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը Պրիմերայում խփել է 6 գոլ: Նշենք, որ նա կարիերայում երրորդ անգամ է արժանանում այս մրցանակին:
Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Բիլբաոյի «Ատլետիկ»-ը գլխավորող Էրնեստո Վալվերդեն: Սեպտեմբերին «Ատլետիկ»-ը հաղթել է բոլոր՝ 4 խաղերում: