Ինչպես արդեն տեղեկացրել էինք , Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի գործով հերթական դատական նիստը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ տեսակցությունների արգելանքն իրավաչափ չէ և հարկավոր է բեկանել այդ որոշումը. «Սասնա ծռերի» տղաները բոլորը գտնվում են անազատության մեջ և նրանց հետ խորհրդակցել կամ գործին առնչվել իր պաշտպանյալը չի կարող: Հայրապետյանը նաև նշեց, որ առաջադրված բոլոր մեղադրանքները կեղծ են և անհիմն:
Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ նաև Կարո Եղնուկյանը, նա նշեց, որ իրեն այս կերպ արդեն իսկ պատժում են և դատարանից խնդրեց որ գոնե մեկ անգամ թույլատրեն համդիպել արտերկիր մեկնող իր դստերը:
Դատավոր Պետրոս Մակյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հայտնեց, որ որոշում է կայացրել մերժել փաստաբանի բողոքը, որը հարուցեց դահլիճի դժգոհությունը և ներկաները սկսեցին վանկարկել ամոթ:
Նիստից հետո Եղնուկյանի աջակիցները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք` պահանջելով ազատ արձակել Եղնուկյանին:
Լիլիթ Շաբոյան