ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ-Ես Արմավիրից եմ: Հոկտեմբեր ամսից 6 տարեկան թոռանս խնամքի  համար Արմավիրի դատարանը նշանակել է ալիմենտ 25.000 դրամ, վճիռն էլ օրինական ուժ է ստացել ու մտել ԴԱՀԿ, բայց 2009թ-ից մինչեւ հիմա ոչ մի լումա երեխային չի տրամադրվել: Ասեք` ի՞նչ անենք:Կ. ՄԿՐՏՉՅԱՆ, ք. Արմավիր Մաշտոցի 61ՊԱՏԱՍԽԱՆ. ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնում 05.10.2010 թ-ին մուտք է գործել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված ԱՐԴ 1018-02-09 կատարողական թերթը, որի հիման վրա 15.10.2010 թ-ին հարուցվել է կատարողական վարույթ թիվ 04/1925/10, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԴ 1018-02-09 կատարողական թերթի համաձայն պետք է Իգոր Գալուստյանից հօգուտ Լեյլի Մկրտչյանի` որպես խնամքի գտնվող երեխայի` 31.03.2004թ. ծնված Սեւակ Մկրտչյանի  համար ապրուստի միջոց, սկսած 2009 թ. հոկտեմբերի 22-ից մինչեւ երեխայի չափահաս դառնալը, ամեն ամիս բռնագանձել ալիմենտ` աշխատելու դեպքում նրա վաստակի եւ (կամ) այլ եկամտի մեկ քառորդը, սակայն ոչ պակաս սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափից, իսկ չաշխատելու դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով կայուն գումար: Կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, եւ վերջինիս նկատմամաբ հայտարարվել է հետախուզում: Կատարվել են հարցումներ Արմավիրի ՀՔԲ, ՏՀՏ, Բաղրամյանի, ԱԳԿ, ՀՀ-ում գործող բանկերին, ՄՊԿ: Հարցումների պատասխաններից պարզվել է, որ պարտապանի անվամբ համասեփականության իրավունքով Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում գրանցված է բնակելի տուն, եւ պահանջատիրոջը առաջարկություն է արվել դիմել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պարտապանի բաժնեմասը առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու համար: Այլ գույք եւ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել: Պարտապան Իգոր Գալուստյանը 08.11.2010թ. ներկայացրել է վերաքննիչ բողոք: Ավագ հարկադիր կատարող Ա. ՍԱՐԳՍՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն Իգոր Գալուստյանը, որին ԴԱՀԿ-ն հետախուզում է հայտարարել` վերջինիս չգտնելու պատճառաբանությամբ, իրականում կա, ավելին` իր դեմ կայացված վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Իսկ թե ինչ մեթոդներով են ԴԱՀԿ աշխատակիցները փնտրել իր պարտականությունները կատարելուց հրաժարված Գալուստյանին, թերեւս կարելի է ենթադրել: Հիշեցնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 124 հոդվածը ալիմենտից խուսափողների համար նախատեսում է ազատազրկում մինչեւ 2 տարի: ԴԱՀԿ ծառայությունը պետք է ալիմենտ վճարելուց չարամտորեն խուսափող անձի մասով միջնորդություն ներկայացնի դատախազություն` նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար:




Լրահոս