9 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Կարո Եղնուկյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին դատարանի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու հերթական մերժումը ստանալուց հետո Կարո Եղնուկյանն անժամկետ հացադուլ հայտարարեց:

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ հացադուլի 7-րդ օրն արդեն իսկ առողջական վիճակում փոփոխություններ գրանցվեցին. «Առողջական վիճակը գնալով դեպի վատն է գնում, Եղնուկանի առողջութունը թուլանում է: Երեկ էլ նիստի ժամանակ իրեն այնքան էլ լավ չէր զգում»:

Իսկ հացադուլի դադարեցմանն անդրադառալով` փաստաբանը նշեց, որ նման որոշում դեռևս չկա:

Հիշեցնենք, որ քննիչի որոշմամբ Կարո Եղնուկյանի տեսակցությունների վրա արգելանքի որոշում է կայացվել, և նա իրավունք չունի տեսակցել անգամ անչափահաս երեխաներին:

Երեկ դատարանը կրկին մերժեց փաստաբանի բողոքը տեսակցությունների արգելանքը վերացնելու մասին:




Լրահոս