«Դարձանք աշխարհի չեմպիոն, և ես կրկին տեսա նրան». Պիկեն պատմել է իր և Շակիրայի հանդիպման ու ծանոթության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն TV3-ին տված հարցազրույցում պատմել է իր և Շակիրայի հանդիպման և ծանոթության մասին. «Առաջին անգամ Շակիրային հանդիպեցի Մադրիդում, երբ նա նկարահանվում էր «Waka Waka» երգի տեսահոլովակում: Մոտեցա նրան ու խնդրեցի հեռախոսահամարը:

Ամբողջ մրցաշարի ընթացքում հաղորդագրություններով էինք փոխանակվում: Նրան տեսնելու միակ տարբերակն էր աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը, քանի որ նա պետք է հանդես գար փակման արարողությանը:

Ասացի նրան, որ եթե անհրաժեշտ լինի դուրս գալ եզրափակիչ, որպեսզի իրեն կրկին տեսնեմ, կանեմ դա: Այդպես էլ եղավ, դարձանք աշխարհի չեմպիոն, իսկ ես կրկին տեսա նրան»:




Լրահոս