Google-ն իր բրենդով խելացի ժամացույցներ կթողարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սմարթֆոններն ու բջջային հեռախոսները վաղուց ներգործել են մեր կյանք և դարձել դրա անբաժանելի մասը: Խելացի ժամացույցները դեռևս նման լայն կիրառում չեն ստացել, սակայն արտադրողները շարունակում են աշխատել այդ ուղղությամբ՝ նորանոր մոդելներ թողարկելով:

@evleaks հայտնի թվիթեր հաշիվի հեղինակն իր էջում պատմել է, որ 2017 թ. առաջին եռամսյակում Google կորպորացիան խելացի ժամացույցների 2 նոր մոդել կներկայացնի, որոնք աշխատում են  ОС Android Wear 2.0 համակարգով:

Խոսակցություններն այն մասին, որ ընկերությունը մտադիր է սեփական բրենդով խելացի ժամացույցներ թողարկել, դեռևս չեն հաստատվել: Սակայն հաշվի առնելով Pixel սմարթֆոնի և այլ սարքավորումների ի հայտ գալը, ապա Google-ի բրենդով խելացի ժամացույցների թողարկումը ակնհայտ քայլ է:

Ակնկալվում է, որ 2017 թ. սկզբին ընկերությունը միանգամից 2 մոդել կցուցադրի:




Լրահոս