ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային ժողովի դիմաց

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները երեկ բողոքի ակցիա են իրականացրել սկզբում նախագահականի դիմաց, ապա երթով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք: Նրանք պահանջում են վերագործարկել գործարանը. «Մենք պատգամավորներից պահանջում ենք, որպեսզի գործարանի վերագործարկման հարցը բարձրաձայնեն ամբիոնից, լուծումներ պահանջեն, որոշեն գործարանի ճակատագիրը»,- ասացին նրանք: Նրանք ներկայացել էին ««Նաիրիտ»-ը իմ տունն է» պաստառներով:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ծառայողական քննության անցկացման ժամկետը ո՞ր դեպքում եւ ի՞նչ ժամկետով կարող է երկարացվել: Եվ կցանկանայի իմանալ, թե քննության արդյունքներով կազմված եզրակացության արդյունքում ինչպիսի՞ որոշումներ կարող են կայացվել:

Սվետա Ենգիբարյան (30 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննությունը վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, Խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչեւ 15 oր տեւողությամբ երկարացնելու մաuին: Ծառայողական քննության ժամկետը երկարացնելու մասին զեկուցագրի հետ համաձայն չլինելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում հիմնական ժամկետում ծառայողական քննությունը սահմանված ընթացակարգով ավարտելու մասին:
Խորհուրդը կարող է.
ա) լրիվ կամ մասնակի հիմք ընդունելով ծառայողական քննության նյութերի արդյունքներով կազմված եզրակացությունը՝ կայացնել ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հանգամանքներին առնչվող, եզրակացության հետ համապատասխանող կամ չհամապատասխանող որոշումներ.
բ) հիմք չընդունելով եզրակացությունը՝ ծառայողական քննություն վարողին գրավոր ցուցում տալ փոփոխելու եզրակացությունը դրանում եղած ձեւակերպումներից եւ հետեւություններից առանձին կետեր հանելու կամ փոփոխելու միջոցով եւ այլն.
գ) հիմք չընդունելով եզրակացությունը՝ կայացնել որոշում ծառայողական քննության նյութերը ծառայողական քննություն վարողին վերադարձնելու եւ առանձին հանգամանքներ պարզելու, գործողություններ կատարելու նպատակով եռօրյա ժամկետում լրացուցիչ ծառայողական քննություն անցկացնելու մասին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծառայողական քննության անցկացումն ավարտված է համարվում ծառայողական քննություն վարողի կողմից այդ մասին կողմերին հայտնելու եւ ծանոթանալու համար նյութերը տրամադրելու պահից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում տեղեկանալ՝ մանկավարժի աշխատանքի ընդունման գործընթացում ո՞ւմ է առաջին հերթին տրվում նախապատվությունը:

Եպրաքսիա Միրզոյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մանկավարժի ընտրության գործընթացում նախապատվությունը տրվում է՝
ա) մանկավարժի որակավորում ունեցող մասնագետին,
բ) տվյալ մարզի բնակչին,
գ) հավասար պայմանների դեպքում՝ մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթերի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով, 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 1640-ով: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարիների ընթացքում ուսուցիչների թիվը կրճատվել է 3115-ով: Հայաստանում այժմ մոտ 36 հազար ուսուցիչ կա: 2011 թվականից մինչեւ օրս փակվել է ավելի քան 7 հազար դասարան, հիմնականում մարզերում:




Լրահոս