
Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մարիտիմուն» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Նավալի» դարպասը:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, ով 72-րդ եւ 78-րդ րոպեներին խփել է իր թիմի 2-րդ ու 3-րդ գոլերը:
Այս հաղթանակի շնորհիվ «Մարիտիմուն» դուրս է եկել հաջորդ փուլ: