Հարց քաղաքացիներից`մենք ի՞նչ ջուր ենք խմում, արդյո՞ք նորմալ ֆիլտրացում կատարվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մենք ի՞նչ ջուր ենք խմում, արդյո՞ք նորմալ ֆիլտրացում կատարվում է: Շատ հաճախ մեր խմելու ջրից վատ համ ու հոտ ենք առնում: Արդյո՞ք ամեն ինչ նորմալ է:

Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սվետլաննա Հարությունյան, 41 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեզ մոտ կատարվում է ամենօրյա քլորացում սանէպիտկայանի կողմից, եւ եթե ինչ-որ վտանգավոր բան լիներ, մենք անպայման կտեղեկացնեինք: Հոտ եւ համ հնարավոր է, որ վթար է եղել, վերանորոգել են, դրանից է եղել: Կամ ներքին խողովակների հետ է կապված: Այս պահին համարյա 90 տոկոսով ամբողջ հանրապետությունով մեկ հատուկ համակարգերի միջոցով ավտոմատ քլորացում է գնում: Որեւէ գրանցված համաճարակային խնդիր չունենք, համ եւ հոտ առնելը շատ հարաբերական է, հոտը ոչ թե նրանից է, որ քլորացված չէ, այլ շատ հնարավոր է, որ խողովակները, որ մտնում են տուն, քայքայված վիճակում են: Պարտադիր չէ, որ դա ջրից լինի:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ լրատվական բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որ չլինի, չլինի, ինչ-որ պատճառ հաստատ կգտնեն ընկերությունում: Եթե ջրից հոտ է գալիս, նշանակում է` խողովակները հին են: Լավ, ընդունենք, որ դա է բնակիչների ահազանգի պատճառը, իսկ ո՞վ է բացառում, որ հին խողովակներով բնակիչներին մատակարարված ջուրը վտանգավոր տարրեր չի պարունակում: Գուցե բարի լինեին հենց այդ հարցին պատասխանել:

 




Լրահոս