Ռուսաստանի միջուկային սուզանավը ջրից թևավոր հրթիռ է արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի միջուկային սուզանավը ափային թիրախի ուղղությամբ ջրից թևավոր հրթիռի հաջող արձակում է իրականացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին հայտարարել է նավատորմի մամուլի ծառայության պետը:

Նրա խոսքով՝ Հյուսիսային նավատորմի՝ «Անթեյ» 949Ա նախագծի «Սմոլենսկ» միջուկային սուզանավը հաջող իրականացրել է հրթիռային արձակումը ռազմական պատրաստվածության եզրափակիչ միջոցառումների շրջանակներում:

Ընդ որում, հաղորդվում է, որ առաջին հրթիռային արձակումն իրականացվել է բարդ թիրախների ուղղությամբ, որոնք գտնվում են Նոր Երկիր կղզիների Հյուսիսային արշիպելագի ափի խորքում:




Լրահոս