Լատվիան իր սահմանների մոտ ռուսական նավ է նկատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիան իր սահմանի մոտ ռուսական ռազմական նավեր ու ինքնաթիռներ է նկատել: Այս մասին հայտարարել են երկրի Ազգային զինված ուժերում:

«Լատվիական բացառիկ տնտեսական գոտում ԱԶԾ ջրային տարածքից 4 ծովային մղոն հեռավորության վրա երկուշաբթի օրը նկատվել է «Բոյկի» ռուսական զինված ուժերի «Ստերեգուշի» դասի ֆրեգատը»,-հայտնել են Լատվիայի Ազգային զինված ուժերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես պնդում են Լատվիայի զինված ուժերում, նախօրեին Բալթիկ ծովի չեզոք ջրերում նկատվել է նաև ՌԴ ԶԾՈւ Իլ-76 ինքնաթիռ, ինչպես նաև «Բիրա» դասի «Իրգիզ» նավ: Իր հերթին, մայիսի 12-ին մոտ 8 ծովային մղոն հեռավորությամբ նկատվել է ռուսական «Ալպինիստ» դասի «Ժիգուլյովսկ ԳՍ-19» հետախուզական նավ:




Լրահոս