Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները չեն մասնակցել Մամիկոն Ասլանյանի երդման արարողությանը. Վահե Էնֆիաջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները չեն մասնակցել Մամիկոն Ասլանյանի երդման արարողությանը: Այս մասին համացանցի իր էջում հայտնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Վանաձորի ավագանիների քվեարկության առաջին իսկ րոպեներից արդեն իսկ պարզ էր թե ինչի է գնում իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը: Վանաձորը անհասկանալի կերպով ունի այն քաղաքապետը, որին վանաձորցիների մեծ մասը ըստ երևույթին ձայն չեն տվել: Երեք ոչ իշխանական ուժերի կողմից ստորագրված համագործակցության հռչակագրով հայտարարեցինք, որ սատարելու ենք միասնական թեքնածուին, սակայն սեփական ստորագրությունը դրժած 4 ավագինենիրի շնորհիվ Վանաձորում պատկերն այլ է: Այսօր տեղի ունեցած Մամիկոն Ասլանյանի երդման արարողությանը ՝ ինչպես որ նախկինում հայտարարել էինք, քննարկումների արդյունքում, ԲՀԿ խմբակցության ավագանիներ՝ Հրանտ Մարգարյանը, Այծեմնիկ Օհանյանը և Դավիթ Հակոբյանը ևս որոշել և չեն մասնակցել: ԲՀԿ-ն մնում է իր խոստումներին և պայմանավորվածություններին անդավաճան»:




Լրահոս