Beeline-ը հայտարարում է, որ Հայաստանի բոլոր բնակիչները կարող են Beeline քարտային հեռախոսներից իրականացնել անվճար զանգեր դեպի Beeline-ի ֆիքսված ցանց ողջ Հայաստանում։ Քարտային հեռախոսներից հնարավոր է զանգել ինչպես քարտի առկայության, այնպես էլ դրա բացակայության դեպքում։
Թե առանց քարտի, թե քարտի միջոցով անվճար զանգ կատարելու համար, հեռախոսահամարը հավաքելուց առաջ, պետք է անպայման հավաքել 9 թիվը, այլապես զանգը կտարիֆիկացվի։ 9 թիվը հավաքելուց հետո անհրաժեշտ է հավաքել քաղաքի կոդը, այնուհետ սպասել մոտ 5 վայրկյան և հետո միայն հավաքել զանգվող բաժանորդի հեռախոսահամարը։
«Մենք շարունակում ենք արդիականացնել ֆիքսված հեռախոսակապը, և հերթական անակնկալը Հայաստանի բնակիչների համար կլինի այն, որ փողոցներում տեղադրված Beeline-ի քարտային հեռախոսներից հնարավոր է անվճար զանգել դեպի Beeline ֆիքսված ցանց ողջ Հայաստանով մեկ։ Քարտային հեռախոսներից անվճար զանգեր կատարելու մեր այս նախաձեռնությունը ունի վառ արտահայտված սոցիալական բաղադրիչ և մեկ անգամ ևս ապացուցում է մեր սերը և հոգատարությունը բաժանորդների նկատմաբ։ Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացված ծրագրերի շնորհիվ փորձում է օգնել մարդկանց կյանքը դարձնել էլ ավելի լավը, իսկ անվճար զանգեր կատարելու հնարավորությունը խիստ օգտակար է և արդիական։ Առանձին նշեմ, որ մեր քարտային հեռախոսներից կարող են օգտվել ոչ միայն մեր բաժանորդները, այլ նաև Հայաստանի բոլոր բնակիչները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Քաղաքային ավտոմատ հեռախոսները հանդիսանում են Երևանի և Հայաստանի պատմության անբաժանելի մասնիկ, և մենք Beeline-ում որոշեցինք չփակել պատմության այս էջը, այլ տալ դրան երկրորդ կյանք։ Այդ իսկ պատճառով մենք վերանորոգեցինք մեր քարտային հեռախոսները և այժմ հնարավորություն ենք տալիս Հայաստանի բոլոր բնակիչներին անվճար օգտվելու դրանցից։ Կցանականայի տեղեկացնել, որ այս նախաձեռնության շրջանակում, 2016թ–ի հոկտեմբերի 20-ին Beeline–ը կանցկացնի հատուկ ակցիա։ Որպես հուշում, թե ինչպես մասնակցել ակցիային և ստանալ նվեր Beeline–ից, կարող եմ ասել, որ մայրաքաղաքի բոլոր բնակիչները լինեն ուշադիր մոտակայքում գտնվող Beeline–ի քարտային հեռախոսներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։
Նշենք, որ ողջ Հայաստանում գործում է ավելի քան 400 Beeline քարտային հեռախոս։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: